«Այս եռակողմ համաձայնագիրն էր այն իրավական հենքը, որն ապահովեց Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին». Արման Բաբաջանյան
![]() 735 Չորեքշաբթի, 12 մայիսի, 2021 թ., 10:20 ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «27 տարի առաջ այս օրը Բիշքեկում երեք կողմերի՝ Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի միջև ստորագրված համաձայնագրով հաստատվեց արցախյան առաջին պատերազմի հրադադարը, որը խախտվեց 2016-ի ապրիլին, իսկ ավելի լայնամասշտաբ պատերազմով՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին։ Այս եռակողմ փաստաթղթի ստորագրումը մինչև օրս էլ համարվում է ղարաբաղյան հակամարտության ողջ գործընթացում արձանագրված մեծագույն ձեռքբերումներից մեկը, քանի որ դրանով ոչ միայն վերջ դրվեց հազարավոր կյանքեր խլած պատերազմին, այլ նաև դե յուրե, այդ թվում ու առաջին հերթին՝ Ադրբեջանի կողմից ճանաչվեց Արցախի սուբյեկտայնությունն ու որպես հակամարտության լիիրավ կողմ հանդես գալու իրավունքը։ Հենց այս եռակողմ համաձայնագիրն էր այն իրավական հենքը, որը հետագայում ապահովեց Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին։ Ցավոք, սակայն, 1998 թվականի հեղաշրջմամբ Հայաստանում իշխանության եկած ուժերը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, դիմելով աշխարհաքաղաքական արկածախնդրությունների, Արցախը դուրս մղեցին բանակցային գործընթացից, ինչը, դժբախտաբար, մեզ այդպես էլ չհաջողվեց վերականգնել մինչև արցախյան երկրորդ լայնամասշտաբ պատերազմը, որի պատճառներից մեկը, գուցեև ամենագլխավորը հենց Արցախը բանակցային ֆորմատից դուրս թողնելն էր»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
