Արմեն Գևորգյանը հրավիրվել է ՀՔԾ
![]() 781 Հինգշաբթի, 20 մայիսի, 2021 թ., 12:35 Նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի շտաբի պետ Արմեն Գևորգյանն այսօր հրավիրվել է ՀՔԾ։ Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում Գևորգյանը պարզաբանեց, թե ինչու է կանչվել։ «Դեռևս անցած տարի ՀՔԾ-ը քրեական գործ էր հարուցել ինչ-ինչ փաստերի կապակցությամբ, որտեղ ինչ-որ հանգամանքներ են նկարագրվում և ասվում է, որ ես այդ ամենի հետ առնչություն ունեմ, որ, մասնավորապես, իմ բարեկամների մի շարք գույքեր փաստացի պատկանում են ինձ, և ես այդ ամենը լվացել եմ, եթե ճիշտ եմ հասկանում»,- ասաց նա՝ նշելով, որ այն ժամանակ մեղադրանք չի առաջադրվել։ «Կարծում եմ՝ այն ժամանակ քննություն իրականացնելիս հասկացել են, որ դա աբսուրդի ժանրից է, բայց իրանք հաջորդ քայլն են արել և այդ գույքերի վրա կալանք են դրել։ Մենք դիմել ենք դատական ատյաններին։ Բոլոր ատյաններում այս պահի դրությամբ քննիչի համապատասխան որոշումը ճանաչվել է ապօրինի և բեկանվել է»,- ասաց նա։ Գևորգյանի խոսքով՝ ՀՔԾ-ը բացառապես քաղաքական պատվերներ է կատարում։ «ՀՔԾ-ը զբաղվում է մահացած մարդկանց գույքերն ինձ վերագրելով»,- հավելեց Գևորգյանը՝ ընդգծելով, որ մեղադրանքին չի ծանոթացել և չի պատրաստվում ծանոթանալ։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
