Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Տիգրան Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
![]() 660 Կիրակի, 23 մայիսի, 2021 թ., 23:45 Մալխաս Ամոյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնության եզրափակիչում 6։0 հաշվով հաղթելով ուկրաինացի Անդրեյ Կուլիկին՝ նվաճել է ոսկե մեդալը։ Նա 72կգ քաշային կարգում մինչև եզրափակիչ հասնելը 3 անընդմեջ հաղթանակ է տարել շատ ուժեղ ըմբիշների նկատմամբ, որոնք ներկայացնում էին Վրաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը։ Հայ ըմբիշը 4։1 հաշվով հաղթել է Օթար Աբուլաձեին, այնուհետև 7։0 հաշվով առավելության հասել Հասան Խասանլիի նկատմամբ, և վերջապես կիսաեզրափակչում էլ 4։1 հաշվով հաղթել Սերգեյ Կուտոզովին։ Եզրափակիչ գոտեմարտում Ամոյանի մրցակիցը ուկրաինացի Անդրեյ Կուլիկն էր, որը կիսեզրափակչում առավելության էր հասել Բելառուսը ներկայացնող մեր հայրենակից Մարտուն Բադալյանի նկատմամբ։ Ամոյանը մրցափուլերից յուրաքանչյուրում վաստակել է 3-ական միավոր, ու ոչ մի շանս չտալով մրցակցին՝ հռչակվել Եվրոպայի չեմպիոն։ 60 կգ քաշային Տիգրան Մինասյանը առաջին գոտեմարտում բացահայտ առավելությամբ՝ 9։0 հաշվով հաղթեց ռումինացի Ռազվան Առնաուտին, բայց կիսաեզրափակիչում զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Անվար Ալախիարովին։ Բրոնզե մեդալի համար պայքարում հայ ըմբիշը պարտության մատնեց իսպանացի Էնդի Խուան Սաչին։ |

Արցախցի Էրիկ Առստամյանը դարձել է բռնցքամարտի միջազգային մրցաշարի չեմպիոն
53423.02.2026, 23:18
Գարիկ Միքայելյանը 48 վայրկյանում 50 մետր է լողում՝ առանց ձեռքերի (տեսանյութ)
97323.02.2026, 10:58
Միլանի ձմեռային Օլիմպիական խաղերն ավարտվեցին
58423.02.2026, 00:00
Արթուր Ավետիսյանը՝ չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ փոխչեմպիոն
65321.02.2026, 22:48
Տիգրան Բասեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում
79118.02.2026, 15:30
Կարինա Ակոպովայի և Նիկիտա Ռախմանինի ազատ ծրագիրը Միլանում (տեսանյութ)
96117.02.2026, 01:00
«Բավական չէ՞ օգտագործել Մխիթարյանի անունը». Հակոբ Բադալյան
92116.02.2026, 17:00
Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին
112216.02.2026, 15:30
