Հոնկոնգում Բասքիայի նկարը վաճառվել է 30 միլիոն դոլարով

2940
Չորեքշաբթի, 26 մայիսի, 2021 թ., 00:20
Ամերիկացի նեոէքսպրեսիոնիստ և գրաֆիտիի հեղինակ Ժան-Միշել Բասքիայի նկարը Հոնկոնգում վաճառվել է 30 միլիոն դոլարով: Այս մասին հայտնել են Christie's-ում կայացած աճուրդի կազմակերպիչները:
«Լոտը վաճառվել է 234 290 000 հոնկոնգյան դոլարով (30,1 միլիոն դոլար) և դարձել ամենաթանկն աճուրդում»,- նշել են կազմակերպիչները: Նրանք պարզաբանել են, որ այդ ստեղծագործությունը գնահատվել էր 18-22 միլիոն դոլար: Գնորդի անունը չի հրապարակվում:
Խոսքը 1982 թվականի նկարի մասին է։ Նկարն անվերնագիր է։ Այն ստեղծվել է 182.9x121.9 սմ չափերի կտավի վրա՝ ակրիլային, յուղային և աէրոզոլային ներկերով ու կոլաժի տարրով:
Այս աշխատանքը վերջին անգամ Լոնդոնում աճուրդի էր հանվել 2017 թվականին՝ 14.5 միլիոն դոլարով: 1987 թվականին (հեղինակի կենդանության օրոք) այն վաճառվել էր 23.1 հազար դոլարով:

Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
8400:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
93Երեկ, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
89Երեկ, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
35907.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
42107.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
76401.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
75001.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
75801.11.2026, 21:12