«Ժամերի խնդիր է որոշում կայացնելը». Սեյրան Օհանյան
![]() 1904 Երկուշաբթի, 31 մայիսի, 2021 թ., 10:25 Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ովքեր ասում են՝ «Սև լճի 30%-ի համար մենք մարտական գործողություններ չենք սկսում», այդ մարդկանց ուղեղները տարվա կեսը ձնածածկ են և իրականում 30%-ով էլ չեն աշխատում։ Հակառակորդը կրակում, մեր զինվորներին սպանում է, հակառակորդը գերեվարում է մեր զինվորներին, իսկ մենք լռում ենք․ անընդունելի՛ է դա։ Այսօր եթե թույլ տան, եթե ճիշտ կադրային քաղաքականություն իրականացվի, ես գտնում եմ, որ Բանակն ի վիճակի է ինքնուրույն լուծել իր խնդիրները, եթե չխանգարեն Բանակին։ Ժամերի խնդիր է որոշում կայացնելը։ Օրվա խնդիր է մեկ դիրք կահավորելը։ Օրերի խնդիր է համալրում իրականացնելը։ Եվ ի վերջո, մեկ շաբաթվա խնդիր է ամբողջությամբ մինիմալ պայմաններ ստեղծելը պաշտպանություն իրականացնելու համար։ Իսկ մեկ շաբաթվա փոխարեն 6 շաբաթ է անցել, բայց որոշում ընդունված չէ։ Պարտված իշխանությունները միշտ լինելու են թելադրանքի և պարտադրանքի ներքո․ դրանք պետք է փոխվեն միանշանակ, որպեսզի նոր իշխանությունները նոր համարձակությամբ, նոր թափով սկսեն բանակցային գործընթացը և ստիպեն հակառակորդին կանգնելու, դուրս հանելու ադրբեջանցիներին մեր տարածքներից»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
