Հայ սամբիստները 8 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Լիմասոլում (Կիպրոս) ավարտվել է Եվրոպայի սամբոյի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունը: Աշխարհամասի 26 երկրի ուժեղագույն սամբիստների պայքարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 8 մեդալ՝ մեկական ոսկե և արծաթե, 6 բրոնզե:
Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր է դարձել Դավիթ Հովսեփյանը: 58 կգ քաշային կարգի չեմպիոնական գոտեմարտում Հովսեփյանը, որը ծննդով Շուշիից է, հաղթել է ադրբեջանցի Նիջատ Մամադլիին: Երիտասարդների առաջնությունում մրցանակակիր է դարձել նաև Ռուզաննա Բալասանյանը (50 կգ)՝ արժանանալով բրոնզե մեդալի:
Մեծահասակների պայքարում Արթուր Հակոբյանը (79 կգ), Արմեն Մնացականյանը (58 կգ), Արամ Աղաջանյանը (64 կգ) ևս դարձել են բրոնզե մեդալակիրներ, իսկ Մհեր Մերջանյանը (71 կգ) կանգնել է պատվո հարթակի երկրորդ աստիճանին (վերջին երեքը՝ մարտական սամբո): Պատանիների պայքարում էլ բրոնզե մեդալ են նվաճել Մեսրոպ Նիկոյանը (64 կգ) և Սյուզաննա Կիրակոսյանը (50 կգ):
Նշենք, որ առաջնություններն անցկացվել են նոր քաշային կարգերով և մրցավարական նորացված կանոններով՝ համաձայն ՄՕԿ-ի (Միջազգային օլիմպիական կոմիտե) պահանջների, ինչը պարտադիր է սամբոյի՝ օլիմպիական մարզաձև դառնալու համար:




Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
84Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
135Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
20101.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
19801.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
31431.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
39530.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
191227.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
63727.10.2026, 19:30