«Մեր երեխաները նայում են բովանդակազուրկ, լկտիություն, բեսպրեդել քարոզող ֆիլմեր ու սերիալներ». Լևոն Սարդարյան

Լրագրող Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հունիսի մեկին ես, սովորաբար, հումորային գրառումներ եմ անում։ Էս անգամ հումորի սիրտ չկա։
Տեսեք։ Մի քանի օր առաջ Տեր-Պետրսյանը հայտարարեց, թե, իրականում, ժամանակը սկսեց աշխատել հօգուտ Ադրբեջանի դեռ 1996 թվականին, երբ կնքվեց նավթային կոնսորցիումի պայմանագիրը։ Իսկ ի՞նչ արեցինք մենք։ Ճիշտ ա։ Նախևառաջ «ջանասիրաբար» լծվեցինք կրթական համակարգը սերգոերիցյաններով ու էլի էդ կարգի տխեղծ թուրիմացություններով քարուքանդ անելու գործին՝ ըստ էության մեր, իբր թե, պաշտամունքի առարկա երեխաներին զրկելով նորմալ ապագա ունենալու հնարավորությունից, գիտություն ստեղծելու ու պատերազմի ժամանակ «օդը փակելու» ինքնուրույն հնարավորությունից։ Բայց երբեք չմոռացանք շնորհավորել հունիսի մեկը։ Մտեք երևանյան բակեր, փորձեք գտնել ընդարձակ, նորմալ խաղադաշտեր։ Չկան գրեթե։ Բայց փոխարենը բակերը ճխտված են ավտոտնակներով ու մեքենաներով։ Որովհետև մենք մեր ժանգոտ մետաղի ջարդոնը երեխաների ֆիզիկական առողջությունից բարձր ենք դասում։ Բայց էլի երբեք չենք մոռանում հունիսի մեկը։ Շարունակե՞մ։ Խնդրում եմ, ուշադրություն դարձրեք, թե ի՞նչ են նայում մեր երեխաները։ Բովանդակազուրկ, լկտիություն, բեսպրեդել քարոզող ֆիլմեր ու սերիալներ, տարատեսակ կարգինհաղորդումներ, որոնք էլ հենց դառնում են էն չափորոշիչները, որոնք մեր երեխաները վերցնում են՝ դարձնելով դրանք իրենց կյանքի ուղենիշ։ Ու էս ցուցակը վերջ չունի։ Բայց մենք համառորեն շնորհավորում ենք հունիսի մեկը։ Ու գետինը չենք մտնում։
Լավ ա, չէ՞»:

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ
153Երեկ, 20:06
«Քարսիթների չօգտագործման հետևանքները». Դավիթ Թումասյան (տեսանյութ)
35331.08.2026, 22:12
««Մաշան և արջը» մուլտֆիլմն իր բարությամբ գրավել է ամբողջ աշխարհը». Պեսկով
233521.08.2026, 14:34
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳՆ (տեսանյութ)
112719.08.2026, 22:36
5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր
120118.08.2026, 20:12
«Գաջեթների չափից ավելի օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ ուշադրության ու վարքի վրա». ԱՆ
120618.08.2026, 11:18
Երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ
172611.08.2026, 19:48
Ութամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը բարձրացել են Արարատ լեռ
243507.08.2026, 00:00