Արման Դարչինյանը նվաճեց Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր

Փարիզում ընթացող վարկանիշային մրցաշարի 1/4 եզրափակիչում հայ բռնցքամարտիկը առավելության հասավ վրացի Գեորգի Կխարաբաձեի նկատմամբ: Առաջին ռաունդում 5 մրցավարներից 4-ը նախապատվությունը տվեցին վրացի մարզիկին, սակայն 2-րդ ռաունդում Դարչինյանը հավաքվեց ու կարողացավ հաղթանակի նժարը թեքել իր կողմը: Վանաձորցի բռնցքամարտիկը նախ տիրեց կենտրոնին ապա սկսեց ավելի շատ ու դիպուկ հարվածներ հասցնել: Արդյունքում 2-րդ ռաունդում բոլոր 5 մրցվարները միաձայն՝ 10:9 հաշվով հաղթանակը շնորհեցին մեր բռնցքամարտիկին: Դարչինյանը շատ գրագետ աշխատեց նաև 3-րդ ռաունդում և ի վերջո հաղթեց 3:2 հաշվով ու նվաճեց բաղձալի ուղեգիրը: Սա բռնցքամարտում Հայաստանի 2-րդ օլիմպիական ուղեգիրն էր: Փարիզում օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորություն ունի նաև Անի Հովսեփյանը: Նա այսօր կմենամարտի A ռինգում ժամը 20:00-ին:

Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
84Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
135Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
20101.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
19801.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
31431.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
39530.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
191227.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
63727.10.2026, 19:30