Շարունակում են արձանագրվել աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ դեպքեր. ԱՆ

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Ի լրումն մասնավոր մանկապարտեզներից մեկում գրանցված դեպքերի
Հուսնիսի 8-9-ն ընկած ժամանակահատվածում «Ինֆեկցիոն hիվանդությունների ազգային կենտրոն» է ընդունվել «Սուր գաստրոէնտերիտ» ախտորոշմամբ՝ (փսխում, սրտխառնոց, ջերմություն) Երևանի մասնավոր մանկապարտեզներից մեկի 11 սան, որից 5-ը բավարար վիճակով նույն օրը դուրս է գրվել։ Եվս 8 երեխա նույն ախտորոշմամբ՝ այլ մանկապարտեզի սաներ, ընդունվել են այսօր «Ինֆեկցիոն ազգային կենտրոն»։
Ինչպես նաև «Ինֆեկցիոն ազգային կենտրոն» ընդունվել է մանկապարտեզների հետ կապ չունեցող, սակայն մեկ օջախից 3 երեխա՝ նույն ախտանշաններով։
Միևնույն ժամանակ, հունիսի 9-ի դրությամբ՝ Վայքի ԲԿ-ում ստացիոնար բուժում է ստանում աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով՝ թեթև ընթացքով, Վայքի մանկապարտեզներից մեկի 11 սան, իսկ 5 երեխա բուժումը ստանում է ամբուլատոր պայմաններում։
Այս պահի դրությամբ՝ մանկապարտեզներում իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն, իսկ լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել են նմուշառումներ։ Աշխատանքներն իրականացվում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համագործակցությամբ։
Հաշվի առնելով, որ հանրապետությունում շարունակվում են արձանագրվել աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ դեպքեր, աղիքային վարակիչ հիվանդություններից և հետագա բարդություններից խուսափելու համար առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է․
• լվացե՛ք ձեռքերն ուտելուց առաջ և զուգարանից օգտվելուց հետո,
• մրգերը և բանջարեղենը օգտագործելուց առաջ լավ լվացե՛ք հոսող ջրով,
• սննդամթերքը պահե՛ք փակ տարաներում՝ աղտոտումից խուսափելու համար,
• շուտ փչացող սննդամթերքը պահե՛ք սառնարանում,
• խուսափե՛ք գնել սննդամթերք, որը վաճառվում է դրա համար չնախատեսված վայրերում,
• մի՛ օգտագործեք կասկածելի ջուր։ Եթե Ձեր բնակության վայրում գրանցվել են խմելու ջրամատակարարման անջատումներ կամ վթարներ, ապա ջուրն օգտագործեք միայն եռացնելուց հետո կամ խմեք շշալցված ջուր,
• աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների (ջերմության, բարձրացում, սրտխառնոց, փսխում, ցավ որովայնի շրջանում, լուծ, ընդհանուր թուլություն և այլն) առկայության դեպքում անհապաղ դիմե՛ք բժշկի,
• ծորակի ջուրն օգտագործե՛ք միայն 10-15 րոպե հոսելուց հետո,
• մի՛ լողացեք լողի համար չնախատեսված ջրավազաններում՝ ջրամբարներ, ոռոգման ջրատարներ, դեկորատիվ ջրավազաններ, քանի որ դրանք կարող են պարունակել աղիքային վարակների հարուցիչներ»:

«Թող ոչ մի երեխա այլևս ստիպված չլինի անցնել նման արհավիրքների միջով». Արցախի Հանրային խորհուրդ
23701.06.2026, 20:48
«Ուզում ես՝ մաման քշի՞, շատ լավ»․ Նիկոլ Փաշինյանը Մեղրիում է (տեսանյութ)
119309.05.2026, 13:30
«Դինոզավր» անվանմամբ վաճառվող խաղալիքի բաղադրության մեջ առկա են առողջության համար վտանգավոր նյութեր
154829.04.2026, 10:42
«Մանկական խաղահրապարակների ռետինածածկ հատակը վտանգավոր է դարձել»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
156427.04.2026, 12:06
Արցախցի Արմինե Մոսիյանի որդին Հայաստանը կներկայացնի աշխարհի և Եվրոպայի շախմատի առաջնություններում (լուսանկար)
228521.04.2026, 20:36
Ոչնչացվել է «NAN» ապրանքանիշի մանկական սննդի վտանգավոր ճանաչված խմբաքանակը (տեսանյութ)
215920.04.2026, 13:00
«Սովորաբար մամայի գնալուց են լացում, ոչ թե գալուց»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
234714.04.2026, 14:00
Մանկական նստատեղերի օգտագործումը 71-82%-ով նվազեցնում է երեխաների վնասվածքներ ստանալու ռիսկը
241213.04.2026, 16:00