Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել
![]() 1058 Երկուշաբթի, 14 հունիսի, 2021 թ., 11:50 ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել. «2021թ. հունիսի 20-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունները չափազանց կարևոր են Հայաստանի ապագայի համար: Պատերազմի հետևանքով մեր երկիրը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ, որի ընթացքը կասեցնելն այսօր հրատապ է։ Պետք է փաստել, որ՝ ✓ բանակի մարտունակությունն էապես նվազել է, խարխլված է Հայաստանի ու Արցախի անվտանգության ողջ համակարգը, ✓ ավելացել են լրջագույն սոցիալական խնդիրներ, որոնք պահանջում են բոլոր հնարավոր ռեսուրսների մոբիլիզացիա, ✓ հասարակությունում առկա ներքին պառակտվածությունը, գրգռվածությունը, ապատիան ու պասիվությունը քայքայիչ ազդեցություն ունեն հասարակության ու պետության զարգացման վրա, ✓ առկա է պետության դերի աղավաղում, քաղաքական դիսկուրսը իջեցված է կենցաղային մակարդակի, պետական համակարգը գործում է իմպուլսիվ և ոչ համակարգային, ✓ ունենք սփյուռքի հետ հարաբերությունների, արժեքային համակարգի և ազգային գաղափարախոսության ճգնաժամ, ✓ բազմաթիվ այլ խնդիրներ: Պահն օրհասական է, մարտահրավերները՝ բազմաշերտ ու վտանգավոր, իսկ լուծումները՝ սահմանափակ ու բարձր պրոֆեսիոնալիզմ պահանջող: Պետք է՝ . արագորեն վերականգնել մեր անվտանգության համակարգը, . մեր երկրում ու տներում հաստատել հանդուրժողականություն և հանգստություն, . արտաքին քաղաքական հարաբերություններում ունենալ կանխատեսելի և վստահելի գործընկերոջ համբավ, . իրականացնել արդյունավետ հակաճգնաժամային քայլեր՝ բարեկեցիկ կյանքի նախադրյալներ ստեղծելու համար, . վերագործարկել պետական արդյունավետ կառավարման համակարգը, . վերանայել սփյուռքի հետ հարաբերությունները՝ լոկ օգնողից այն վերածելով լիարժեք գործընկերոջ ու հայկական շահի լոբբիստական կենտրոնի: Մեր այսօրվա իրականությունն ականապատված դաշտ է, որով երկիրը պետք է անցնի։ Շրջանցելու հնարավորություն գոյություն չունի։ Անհրաժեշտ է այդ ճանապարհն անցնել հնարավորինս արդյունավետ ու նվազագույն կորուստներով: Անհրաժեշտ է գիտակցել յուրաքանչյուր սխալի գինը և արկածախնդրության գնալու անթույլատրելիությունը։ Դա կարող է ապահովել Ռոբերտ Քոչարյանը։ Պետական պաշտոններ զբաղեցնելու ընթացքում, ինչպես նաև մրցակցային ու բազմամշակույթ գործարար միջավայրում կուտակած փորձի և ղեկավարին անհրաժեշտ անհատական ու կառավարչական հատկանիշների համադրությունը նրան թույլ են տալիս պրոֆեսիոնալ թիմ ձևավորելով երկիրը հանել ճգնաժամից և տանել դեպի բարեկեցիկ ապագա։ Նա կստեղծի միջավայր, որտեղ առավելագույնս կիրացվի մեր հասարակությունում առկա պոտենցիալը և կունենանք ազգային, ժամանակակից, ռացիոնալ և արդյունավետ պետություն։ Առաջարկում եմ անպայման գնալ քվեարկության, մեկ անգամ ևս սթափ մտածել՝ ինչ իրավիճակում ենք գտնվում, ինչպիսի մարտահրավերներ ունենք և որն է այն թիմը, որը կարող է դիմակայել դրանց՝ երկիրը տանելով զարգացման։ Խաղաղություն ու տրամաբանություն մեր երկրին, բոլորիդ լավ տրամադրություն՝ որքանով այն հնարավոր է այսօրվա իրավիճակում»: Հայտարարությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Կարեն Կարապետյանի փեսա Հայկ Հարությունյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
