Լևոն Արոնյանը շախմատի 2021 Superbet Classic մրցաշարում գրավեց 2-րդ տեղը

342
Երկուշաբթի, 14 հունիսի, 2021 թ., 22:15
Դեռևս Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող շախմատիստ Լևոն Արոնյանը մրցանակային 2-րդ տեղը գրավեց Բուխարեստում կայացած շախմատի 2021 Superbet Classic խոշոր մրցաշարում:
Այսօր վերջին՝ 9-րդ տուրում, մեր գրոսմայստերը շատ արագ ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ՝ կատարելով ընդամենը 14 քայլ: Այդպիսով, Լևոն Արոնյանը 9 հնարավորից վաստակեց 5 միավոր և ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի ու ամերիկացի Վեսլի Սոյի հետ բաժանեց 2-4-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվեց երկրորդը և վաստակեց 60 հազար դոլար պարգևավճար:
Մրցաշարի հաղթող ճանաչվեց արդբեջանցի Շախրիյար Մամեդյարովը, որը վաստակեց 6 միավոր:

Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
84Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
135Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
20101.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
19801.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
31431.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
39530.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
191227.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
63727.10.2026, 19:30