Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

IWF-ը հաստատել է Հայաստանի մարզիկներ Իզաբելա Յայլյանի և Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությունը Տոկիոյի օլիմպիական խաղերին

IWF-ը հաստատել է Հայաստանի մարզիկներ Իզաբելա Յայլյանի և Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությունը Տոկիոյի օլիմպիական խաղերին
340
Չորեքշաբթի, 16 հունիսի, 2021 թ., 18:40

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան պաշտոնապես հաստատել է Հայաստանի մարզիկներ Իզաբելա Յայլյանի (59 կգ) և Սիմոն Մարտիրոսյանի (109կգ) մասնակցությունը Տոկիոյի օլիմպիական խաղերին: Այս մասին IWF–ից պաշտոնական գրություն է ստացել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Ծանրամարտի համաշխարհային դասակարգման աղյուսակում իրենց քաշային կարգերում Սիմոնն առաջինն է, իսկ Իզաբելան՝ ութերորդը: