Արոնյանը՝ Goldmoney Asian Rapid-ի հաղթող

Լևոն Արոնյանը դարձավ արագ շախմատի Goldmoney Asian Rapid օնլայն մրցաշարի հաղթող:
Եզրափակիչի երկրորդ խաղային օրը ևս հայ գրոսմայստերն ուժեղ գտնվեց ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևից: Արոնյանը հաղթեց առաջին ու երկրորդ պարտիաներում, ինչի արդյունքում հաջորդ 2 պարտիաներն անցկացնելու անհրաժեշտություն չեղավ:
Եզրափակչի առաջին խաղային օրը Լևոն Արոնյանն առավելության էր հասել 2.5:1.5 հաշվով: Առաջին տեղ գրավելու համար նա կստանա 30 հազար դոլար պարգևավճար:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Լևոն Արոնյանը թայ-բրեյքում հաղթեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին:
Artemiev went wild in the first game, but Aronian had no problems defending. #ChessChamps #GoldmoneyAsianRapid pic.twitter.com/k0munq5Ga0
— Champions Chess Tour (@ChampChessTour) July 4, 2021
Congratulations to @LevAronian for winning the #GoldmoneyAsianRapid & cashing in the $30,0000 1st prize through an absolutely dominating performance! Aronian remained undefeated in the final, and clinched the match by winning the first two games today. #ChessChamps pic.twitter.com/WTOyOQKuIz
— Champions Chess Tour (@ChampChessTour) July 4, 2021

Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
77Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
125Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
19501.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
19201.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
31131.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
39230.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
190127.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
63427.10.2026, 19:30