«Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է Արցախի 750 քաղաքացի». ԱՀ ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաշվի առնելով ինձ ուղղված հարցումները՝ հրապարակում եմ տվյալներ՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված, անհետ կորած, գերեվարված և գերությունից վերադարձած Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց վերաբերյալ։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի 2020թ․ սեպտեմբերի 27-ին մեկնարկած փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է Արցախի Հանրապետության 750 քաղաքացի, որից 81-ը քաղաքացիական անձինք են՝ 42-ը՝ ադրբեջանական զինված ուժերի հեռահար հարվածների, ներառյալ՝ հրթիռակոծության, հրետակոծության, ռմբակոծության, դիվերսիոն խմբերի հրազենային կրակոցների հետևանքով, 39-ը՝ ադրբեջանական գերության կամ առնվազն վերահսկողության ներքո՝ ֆիզիկական բռնության, դանակահարության, գլխատման, հրազենային մերձակա կրակոցի կիրառմամբ։ Զոհված զինծառայողների թիվը ընդգրկում է այն անձանց, որոնց վերաբերյալ տվյալները փոխանցվել են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ։
Վիրավորում է ստացել 163 քաղաքացիական անձ։
Վիրավորում ստացած զինծառայողների հստակ թիվն այս պահին մեզ մոտ առկա չէ։
Հաստատված տվյալներով՝ Արցախի Հանրապետությունից 83 անձ համարվում է անհետ կորած, որից 23-ը քաղաքացիական անձինք են։
Գերեվարված և գերությունից վերադարձած 103 անձանցից 23-ն Արցախի Հանրապետության քաղաքացիներ են»։

«Երևանում բարդակն այն աստիճանի է հասել, որ արդեն իրենք են արձանագրում». Վարդան Ղուկասյան
6710:12
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
7209:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
6909:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
7709:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7108:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
12403:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
13501:06
«Հայաստանը դարձավ Գերեզման՝ բաց երկնքի տակ». Նազենի Հովհաննիսյան
14000:06