Հայաստանի բոլոր ներկայացուցիչները հաղթանակով մեկնարկեցին Աշխարհի գավաթում

Երեկ Սոչիում տեղի ունեցան շախմատի աշխարհի տղամարդկանց և կանանց գավաթի խաղարկության առաջին փուլի առաջին պարտիաները։ Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը առաջին պարտիաներում հաղթանակներ տոնեցին։
Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են նաև ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակիցներ Վարուժան Հակոբյանը և Սամուել Սևյանը, Բրազիլիան ներկայացնող Գրիգոր Սևակ Մխիթարյանը, Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Պառավյանը և Ռուդիկ Մակարյանը։
Սամուել Սևյանը, Դավիթ Պառավյանը և Գրիգոր Սևակ Մխիթարյանը հաղթանակներ տոնեցին, Վարուժան Հակոբյանն իր պարտիան ավարտեց հաշտությամբ, իսկ պատանի շախմատիստ Ռուդիկ Մակարյանը պարտվեց։
Այսօր կկայանան առաջին փուլի պատասխան պարտիաները։
Հայաստանի առաջատար շախմատիստներ Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը պայքարի մեջ կմտնեն երկրորդ փուլից։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
79Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
131Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
19701.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
19401.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
31231.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
39330.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
190627.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
63527.10.2026, 19:30