Հայկ Մարտիրոսյանը կրկին հաղթել է աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը շարունակում է հաջող ելույթներն աշխարհի գավաթի խաղարկությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սոչի քաղաքում ընթացող գավաթի խաղարկության 4-րդ շրջանում Մարտիրոսյանը մրցում էր խորվաթ Անտե Բրիչի հետ: Հայ շախմատիստը խաղում էր սպիտակ խաղաքարերով և պարտիայի 48-րդ քայլին ստիպեց մրցակցին անձնատուր լինել: Գրոսմայստերները ևս մեկ դասական պարտիան կանցկացնեն հուլիսի 23-ին:
Պայքարից դուրս են մնացել Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Էլինա Դանիելյանը: Իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առհասարակ չի մասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը առողջական խնդիրների պատճառով: Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է:
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն այս տարի անցկացվում է ռուսաստանյան Սոչի քաղաքում: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 206, իսկ կանանց մրցաշարին՝ 103 մասնակից: Այն կեզրափակվի օգոստոսի 6-ին:

Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն
24018.10.2026, 15:42
Ծանրորդ Մարտին Պողոսյանը՝ Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր
31617.10.2026, 23:48
Նարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
33417.10.2026, 18:54
Արթուր Ալեքսանյանը վիրահատվել է
36517.10.2026, 12:24
Տիգրան Կարապետյանը պոկում վարժությունում ոսկե մեդալ նվաճեց
33716.10.2026, 22:18
Հայաստանի դատապարտյալների շախմատի հավաքականը՝ աշխարհի առցանց առաջնության արծաթե մեդալակիր (տեսանյութ)
31816.10.2026, 20:24
Եվրոմիությունը քննարկում է ռուս մարզիկների դեմ պատժամիջոցները
134015.10.2026, 18:19
Նարեկ Գրիգորյանը՝ Եվրոպայի առաջնության չեմպիոն
46314.10.2026, 22:30