Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Հայկ Մարտիրոսյանը շարունակում է հաղթանակների շարքը աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայկ Մարտիրոսյանը շարունակում է հաղթանակների շարքը աշխարհի գավաթի խաղարկությունում
472
Երկուշաբթի, 26 հուլիսի, 2021 թ., 01:06

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը շարունակում է հաղթական շարքը շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում:

Սոչի քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի դասական առաջին պարտիայում Մարտիրոսյանը մրցեց Իրանից Ամին Տաբատանաեի հետ:
Մարտիրոսյանը պարտիայի 61-րդ քայլին ստիպեց մրցակցին անձնատուր լինել: