Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց պայքարից
![]() 538 Երեքշաբթի, 27 հուլիսի, 2021 թ., 19:18 Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը չկարողացավ դուրս գալ քառորդ եզրափակիչ: Նա 1/8 եզրափակչի լրացուցիչ երկու պարտիաներում պարտվեց իրանցի Ամին Տաբատաբային: Թայ-բրեյքի առաջին պարտիան ավարտվեց ոչ-ոքի, իսկ երկրորդ պարտիայում հայ շախմատիստը սև խաղաքարերով պարտվեց: Երկու պարտիաների ընդհանուր 1,5:0,5 հաշվով Մարտիրոսյանը դուրս մնաց հետագա պայքարից: Պայքարից դուրս են մնացել Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Էլինա Դանիելյանը: Իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առհասարակ չի մասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը առողջական խնդիրների պատճառով: Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է: Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն այս տարի անցկացվում է ռուսաստանյան Սոչի քաղաքում: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 206, իսկ կանանց մրցաշարին՝ 103 մասնակից: Այն կեզրափակվի օգոստոսի 6-ին: |

Արցախցի Էրիկ Առստամյանը դարձել է բռնցքամարտի միջազգային մրցաշարի չեմպիոն
51823.02.2026, 23:18
Գարիկ Միքայելյանը 48 վայրկյանում 50 մետր է լողում՝ առանց ձեռքերի (տեսանյութ)
93723.02.2026, 10:58
Միլանի ձմեռային Օլիմպիական խաղերն ավարտվեցին
56823.02.2026, 00:00
Արթուր Ավետիսյանը՝ չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ փոխչեմպիոն
63821.02.2026, 22:48
Տիգրան Բասեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում
78318.02.2026, 15:30
Կարինա Ակոպովայի և Նիկիտա Ռախմանինի ազատ ծրագիրը Միլանում (տեսանյութ)
95117.02.2026, 01:00
«Բավական չէ՞ օգտագործել Մխիթարյանի անունը». Հակոբ Բադալյան
91216.02.2026, 17:00
Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին
111416.02.2026, 15:30
