«Պարզապես ես վատ մասնակցեցի». Սիմոն Մարտիրոսյան

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը Տոկիոյի Խաղերի՝ 109 կգ քաշային կարգում գրանցած արդյունքը կապում է իր սխալների հետ:
«Շատ դժվարությամբ եմ քաշս գցում, արագ գցել չի ստացվում: Ոչ մարզիչներն են մեղավոր, ոչ էլ մյուսները: Պարզապես թույլ էի զգում այսօր ինձ: Չստացվեց: Այսօր այդ օրը չէր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տոկիոյում լրագրողների հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը:
Նա շեշտեց, որ մարզումների ժամանակ, երբ իր քաշը 116 կգ է, ինքը բարձրացնում է այն քաշերը, որոնք պատվիրել էր երկրորդ և երրորդ մոտեցման ժամանակ:
«Ես ավելի լուրջ մրցակցության էի սպասում, իմ նախատեսածից քիչ հանեց, բայց պարզապես ես վատ մասնակցեցի»,- նշեց նա:
Դիմելով հայրենակիցներին՝ Մարտիրոսյանը խնդրեց շատ չվհատվել և նայել առաջ:

Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
77Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
125Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
19501.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
19201.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
31131.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
39230.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
190127.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
63427.10.2026, 19:30