«Անտառային հրդեհները միջազգային սպառնալիք են»․ Էրդողան

Անտառային հրդեհները միջազգային մասշտաբի սպառնալիք են դարձել՝ կորոնավիրուսի և ահաբեկչության հետ միասին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Անտառային հրդեհները միջազգային սպառնալիք են, որը համեմատելի է COVID-19 համավարակի հետ, այն կարելի է համեմատել նույնիսկ ահաբեկչության սպառնալիքի հետ»,-ասել է Էրդողանը՝ A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով, անտառային հրդեհների սպառնալիքին է բախվել ամբողջ աշխարհը․ անտառներ են այրվում ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, Իսպանիայում, Իտալիայում, աֆրիկյան երկրներում, այս իրավիճակը պայմանավորված է կլիմայական պայմաններով:
Էրդողանը հավելել է, որ վերջին 8 օրվա ընթացքում Թուրքիայում 187 անտառային հրդեհ է բռնկվել, որոնց մեծ մասը հաջողվել է տեղայնացնել։ Դրանց մարման աշխատանքներին մասնակցում է 20 ինքնաթիռ և 51 ուղղաթիռ:

«Հողը պահում կամ հանձնում են՝ այլ պարադիգմաներից ելնելով». Արգիշտի Կիվիրյան
300:24
«Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին»․ պաշտպանական թիմ
2900:12
«Մարդ պետք է այնքան բարձր հեղինակություն ունենա, որ իրեն դիմավորեն իր օդաչուն և բորտուղեկցորդուհին»․ Էդգար Ղազարյան
5000:00
«Միջոցները որոշել ենք փոխանցել Տիգրանաշենի կարիքների համար»․ Նարեկ Կարապետյան
46Երեկ, 23:24
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
50Երեկ, 23:00
Ռուբինյանը պատգամավորներին պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել
58Երեկ, 22:42
«Այս «օլիգարխ» պապիցդ ես ժառանգե՞լ ինքնաթիռը․ կարո՞ղ է թուրքերն ու ադրբեջանցիներն են տվել»․ Գագիկ Համբարյան
79Երեկ, 22:30
«31 պատգամավորից ավելին ունենալը հարկատուների հաշվին պորտաբուծարան պահել է»․ Վահե Գրիգորյան
58Երեկ, 22:00