Արթուր Ալեքսանյանը ցուցադրել է օլիմպիական մեդալների հավաքածուն

554
Կիրակի, 15 օգոստոսի, 2021 թ., 00:24
Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) գրառում է կատարել ինստագրամյան իր էջում:
«Շնորհակալ եմ իմ մարզիչներին, երկրպագուներին, ընտանիքին ու ընկերներին: Առանձնահատուկ շնորհակալություն հայրիկիս»,- գրել է 29-ամյա ըմբիշը՝ տեղադրելով օլիմպիական մեդալների լուսանկարը:
Հիշեցնենք, որ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացված 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում գյումրեցի ըմբիշը գրավել էր երկրորդ տեղը: Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերում նա դարձել էր բրոնզե մեդալակիր, իսկ Ռիո-2016-ում նվաճել էր չեմպիոնի կոչումը՝ 20 տարի անց Հայաստանին պարգևելով օլիմպիական ոսկե մեդալ:


Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
6921:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
12214:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
193Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
190Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
31031.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
39130.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
189427.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
63327.10.2026, 19:30