Նիկոլ Փաշինյանը կգա խորհրդարան. ԱԺ նիստը խոստանում է թեժ լինել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ութերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 13-ին։ Մինչ այդ՝ երկուշաբթի օրվանից, պետք է նիստեր գումարեն ԱԺ մշտական հանձնաժողովները և քննարկեն այն նախագծերը, որոնք պետք է ընդգրկվեն լիագումար նիստերի օրակարգում։
Դրանցից մեկը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարեկան հաղորդումն է, որը դեռ պետք է քննարկվեր նախորդ խորհրդարանի կողմից և այդպես էլ ավարտին չհասցվեց, կքննարկվեն նաև Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը և մեծ թվով հարցեր՝ արդեն կառավարության կողմից ներկայացված։
Այս ընթացքում պատգամավորներն օրենսդրական նախաձեռնություններով հանդես չեն եկել, և օրակարգում մեծ թվով նախագծեր չեն լինի. եթե արտառոց դեպքեր չլինեն, նիստը կարճատև կլինի։ Սակայն թերևս թեժ է լինելու չորեքշաբթի օրը, երբ խորհրդարան պետք է այցելեն կառավարության անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Այսպիսին է հայի Մեծ Ամոթի շրջանը»․ Հովհաննես Ավետիսյան
1309:18
«Պուտինը սկսել է իր ադրբեջանցի գործիքին նորից օգտագործել մեր դեմ»․ Մկրտիչ Իսրայելյան
1809:12
«Աղքատների դիմումները մերժում են, իրենք՝ ինքնապարգևատրվում»․ Ոսկան Սարգսյան
10101:06
«Աչքաթող անելով՝ մենք մի օր հայտնվելու ենք աղանդավորական դիկտատուրայի կառավարման ներքո»․ Հարութ Ուլոյան
11100:24
«Եթե ադրբեջանցին պատասխանատվության չենթարկվի, ապա ՀՀ-ն չի ընդունում, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման կա»․ Ստեփան Դանիելյան
10200:18
«Հաջի՛և, ՀՀ-ում բոլորը Նիկոլ չեն, կան ազգային արժանապատվություն ունեցողներ»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
11200:06
«Կապիտուլյացիոն խաղաղությունը թղթե տնակ է, որն ամեն ժամ կարող է բռնկվել»․ Միհրան Հակոբյան
76Երեկ, 23:42
«Սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ»․ Հրայր Կամենդատյան
93Երեկ, 23:12