«2500-ից ավելի հադրութցիներ արդեն լքել են Հայաստանը․ մենք ուզում ենք մնանք»․ հադրութցի
![]() 2134 Հինգշաբթի, 09 սեպտեմբերի, 2021 թ., 13:06 Ինչպես արդեն հայտնել ենք, Հադրութի տեղահանված բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ։ Նրանք պահանջում են, որ իրենց ապահովեն բնակարանով։ «Դիմում-բողոքների ընդունման բաժնի պետի հետ քննարկել ենք հարցերը․ մարդիկ ասում են՝ մենք չգիտենք՝ ձեզ ինչ պատասխան տանք, այսինքն՝ մեր վիճակն էլի մնում ա անորոշ»,- քիչ առաջ Կառավարության շենքից դուրս գալով՝ լրագրողներին ու բողոքի ակցիայի մասնակիցներին հայտնեց հադրութցի տղամարդը։ «Ներկայացրել եմ, թե Արցախում ինչ ա կատարվում, ինչ ա անում Արայիկ Հարությունյանը, ասել եմ, որ 27-32 մլն դրամ հատկացնում են առանձնատներ սարքելու համար, որ Արցախից 21 հազար մարդ կա ստեղ ու անտերության ա մատնված։ Խնդրել եմ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպում, որը, չգիտես՝ ինչու, չկա»,- նշեց տղամարդը։ «Թեպետ ասել եմ չբարձրաձայնեմ, բայց էսօր հանրայնացնում եմ․ 2500-ից ավելի հադրութցիներ արդեն լքել են ՀՀ-ն․․․ մենք էլ ուզում ենք մնանք մեր պետությունում»,- ասաց նա։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
