«ORSIS-ը կրկին զենք կմատակարարի Հայաստանին». Մաքսիմ Բայմետով
![]() 1145 Ուրբաթ, 17 սեպտեմբերի, 2021 թ., 15:36 Ռուսական հրաձգային զինատեսակներ արտադրող ORSIS ընկերության գլխավոր կոնստրուկտոր Մաքսիմ Բայմետովը հարցազրույց է տվել ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությանը: Լրագրողի այն հարցին, թե ինչպես է զարգանում ընկերության և Հայաստանի միջև համագործակցությունը և արդյոք հաջողվե՞լ է հաղթահարել թյուրիմացությունը, որը ծագել էր ՀՀ ՊՆ՝ հնչեղություն ստացած մրցույթից հետո, Բայմետովը պատասխանել է. «Հաջողվեց: Բանակ-2021 ցուցահանդեսի ընթացքում ընկերության ղեկավարությունը հանդիպում ունեցավ հայկական պաշտպանական գերատեսչության պատվիրակության հետ, որը գլխավորում էր նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանը: Մեր գործընկերները մեծ հետաքրքրություն են հայտնել ORSIS զենքի ամբողջ շարքի, այդ թվում ՝ առաջադեմ մոդելների նկատմամբ: Այսօր Երևանի հետ ընթանում են մի շարք բանակցություններ, և կարելի է ասել, որ ORSIS-ը հայկական կողմի հետ համագործակցության նոր էջ է բացել»: Հիշեցնենք՝ 2019-ի մայիսին ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր մրցույթ՝ մի քանի միլիոն դոլար արժողության զենք-զինամթերքի մատակարարման վերաբերյալ: Ռուսական ընկերությունը հայտ էր ներկայացրել, սակայն ՊՆ-ն չեղարկել էր մրցույթը և կազմակերպությանը ներառել «սև ցուցակում»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
