ՄԻԵԴ-ը ՌԴ-ին մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Լիտվինենկոյի թունավորման համար

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՌԴ-ին մեղավոր է ճանաչել՝ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյին թունավորելու համար: Այս մասին հայտնում է BBC-ն: Դատարանի որոշման մեջ նշվում է, որ Ռուսաստանը մեղավոր է ճանաչվում՝ 2006 թվականին Մեծ Բրիտանիայում ռադիոակտիվ պոլոնիումով Լիտվինենկոյի թունավորելու համար:
Դատարանը որոշել է, որ Ռուսաստանը գործի արդյունավետ քննություն չի իրականացրել և չի ապահովել Անդրեյ Լուգովոյի և Դմիտրի Կովտունի քրեական հետապնդումը, որոնց բրիտանացի քննիչները ճանաչել են որպես սպանության հեղինակներ:
ՄԻԵԴ-ը պարտադրել է ՌԴ-ին՝ Լիտվինենկոյի այրուն 100 հազար եվրո վճարել՝ որպես բարոյական վնասի և 22500 եվրո՝ որպես իրավական ծախսերի փոխհատուցում: Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լիտվինենկոն մահացել է 2006 թվականի նոյեմբերի 23-ին՝ Լոնդոնում: Նա 10 տարի աշխատել է խորհրդային անվտանգության պետական կոմիտեում, իսկ հետո ռուսական անվտանգության դաշնային ծառայությունում: Այնուհետ դարձել է ռուսական իշխանությունների քննադատ և 2000 թվականին փախել Մեծ Բրիտանիա: Նրան թունավորել են Լոնդոնում՝ ռադիոակտիվ պոլոնիում-210-ով:

«Չի բացառվում, որ առաջիկայում էլ նմանատիպ դեպքեր լինեն». Վիլեն Գաբրիելյան
1921:00
«Դե հիմա զինվոր ա, որը որ հայտնվել է ՀՀ-ում, կրիմինալ սովորական միջադեպ ա». Վիլեն Գաբրիելյան (տեսանյութ)
2920:54
11-ամյա երեխան ալկոհոլ էր օգտագործել. թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել
6620:30
Ռեզային Մոսկվայում է
6919:54
«Խամենեիի ավագ խորհրդական Վելայաթին չափազանց կոշտ է քննադատել Փաշինյանին-
8319:36
Սերժ Սարգսյանը կարծում է, որ ընդդիմությունը ճիշտ է վարվում համախմբվելով (տեսանյութ)
8419:18
Ֆրանսիայում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը (տեսանյութ)
12918:24
Ձյան տեղումներից առաջ տեղացել է ուժեղ կարկուտ (տեսանյութ)
9218:00