Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Մեր տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը չեն վերացել». Տ. Աբրահամյան

«Մեր տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը չեն վերացել». Տ. Աբրահամյան
268
Երկուշաբթի, 27 սեպտեմբերի, 2021 թ., 09:42

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «Այս պատերազմի մասին վերջին մեկ տարում շատ բան խոսվեց։ Դրա գլխավոր մեղավորից և պատասխանատուից մինչև պարտության խորքային պատճառներ։
Սարսափելին այն չէ, որ մեր տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը չեն վերացել։
Խնդիրը նրանում է, որ ստեղծված բարդ իրադրության պայմաններում երկրի ղեկին շարունակում է մնալ այն իշխանությունը, որը ոչ մի հնարավորություն և կամք չունի դիմագրավելու որևէ կարգի սպառնալիքի»։