«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել
709 Ուրբաթ, 08 հոկտեմբերի, 2021 թ., 11:00 «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել. ««Հայաստան» խմբակցությունը, ինչպես և հայտարարել էր, համայնքների խոշորացման վերաբերյալ օրենսդրական փաթեթը վիճարկել է Սահմանադրական դատարանում: Հատկանշական է, որ մշտապես իր լիազորություններից գանգատվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ունենալով Սահմանադրության պահպանմանը հետևելու սահմանադրական պարտականություն, այն պայմաններում, երբ օրենսդրական փաթեթը հակասելով միայն վերջերս հենց Սահմանադրական դատարանի ընդունած որոշման պահանջներին, խախտելով թվով 441 համայնքների լսվելու իրավունքը՝ չդիմեց Սահմանադրական դատարան, պարզապես սահմանափակվեց իշխանական որոշ ներկայացուցիչների հետ հանդիպումներով: «Հայաստան» խմբակցության կողմից, հաշվի առնելով հարցի հրատապությունը՝ Սահմանադրական դատարանին նաև միջնորդություն է ներկայացվել անհապաղ կասեցնել այս օրենսդրական փաթեթի գործողությունը: Դիմումը երեկ մուտքագրվել է ՍԴ»: Աղբյուրը` «Հայաստան» դաշինք |
«Կիրանցում ոչ ոք բռնության չի ենթարկվել»․ Վահե Ղալումյան
1211:48Բագրատ Սրբազանին և պատգամավորներին թույլ չեն տալիս գնալ Կիրանց (տեսանյութ)
2911:30«360 բնակչություն ունեցող գյուղում կա մոտ 2-3000 սև բերետավոր». Գոհար Վարդանյան (տեսանյութ)
5211:24«Տասից ավելի բերետներ ինձ խփելով բերման են ենթարկել»․ կիրանցեցի երիտասարդ (տեսանյութ)
5011:18Կոչ ենք անում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
5710:48Թբիլիսիում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը
10610:30«Փաշինյանն ո՞վ ա, մենք տենց մարդ չենք ճանաչում». կիրանցեցի տղամարդ (տեսանյութ)
8010:24«Փորձում են իրենց սև գործն անել»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
8410:18