Ալեքսանդր Լազարյանը՝ ծանրամարտի պատանիների աշխարհի չեմպիոն

589
Շաբաթ, 09 հոկտեմբերի, 2021 թ., 21:12
Սաուդյան Արաբիայի Թագավորությունում շարունակվում է ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Այսօր մրցահարթակում պայքարն սկսել էր 89 կգ քաշային Ալեքսանդր Լազարյանը: Պոկում վարժությունում հաջորդաբար բարձրացնելով 134, 137 և 141 կգ՝ նա ցույց տվեց 4-րդ արդյունքը:
Սակայն հրում վարժությունում մեր ծանրորդը մոտեցումները սկսեց այն ժամանակ, երբ պոկումում լավագույն երկու արդյունքը ցույց տված թուրք ծանրորդներն արդեն ավարտել էին իրենց մոտեցումները 170 կգ արդյունքով: Ալեքսանդրը սկզբում բարձրացրեց 172, այնուհետև՝ 178, իսկ վերջին մոտեցմամբ՝ 182 կիլոգրամ և նվաճեց ինչպես հրում վարժության, այնպես էլ երկամարտի արդյունքով՝ 323 կգ, աշխարհի չեմպիոնի տիտղոսը:


Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
10714:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
182Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
179Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
30331.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
38530.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
186827.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
62727.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
183027.10.2026, 09:31