2 ոսկե, 2 արծաթե և մեկ բրոնզե մեդալ. Հայաստանը՝ բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում

Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ավարտվեց բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը։
Առաջնությունը հայ բռնցքամարտիկներն ավարտում են հերթական ոսկե նվաճմամբ։ Երեկ չեմպիոնական տիտղոս նվաճեց 86 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը, հայտնում են Հայաստանի բռնքամարտի ֆեդերացիայից։ Գյումրու մարզադպրոցը ներկայացնող՝ Կարեն Ղազարյանի սանը, եզրափակիչում տպավորիչ հաղթանակ տոնեց չեխ Դավիդ Պոլակի նկատմամբ։
Այսպիսով Հայաստանի հավաքականը առաջնությունն ավարտում է 2 ոսկե, 2արծաթե և մեկ բրոնզե մեդալով։ Չեմպիոն էր դարձել նաև 51 կգ քաշային Հենրի Սահակյանը։ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը և 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը արժանացել է բրոնզե մեդալի։
Մեր երկիրը թիմային պայքարում գրավել է 3-րդ տեղը
Ֆեդերացիայից նշում են, որ այսպիսի արդյունք անկախ Հայաստանի պատմության մեջ չէր եղել։

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
10714:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
182Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
179Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
30331.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
38530.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
186827.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
62727.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
183027.10.2026, 09:31