«Եթե թշնամուն դիմավորեինք պատրաստ վիճակում, պատերազմը կկանգներ 7-րդ օրը՝ Ադրբեջանի պարտությամբ». Արթուր Ղազինյան
![]() 979 Ուրբաթ, 29 հոկտեմբերի, 2021 թ., 16:24 «Եթե ստեղծվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, պետք է հանձնաժողովին ներկայացնեն սեպտեմբերի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ռազմական հետախուզության զեկուցագրերը, ՊՆ զեկուցագիրը՝ վարչապետին՝ սպասվող պատերազմի մասին, ԳՇ-ի կողմից ընդունված որոշումները, ի՞նչ հրաման է արձակվել ԶՈՒ-ին և այլն»,- «Կորսված հաղթանակ. դավաճանությո՞ւն, թե՞ անգրագիտություն» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարել է ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը: Նրա խոսքով, եթե ՀՀ զինված ուժերը ԳՇ պետի հրամանով ծավալվեին ու սեպտեմբերի 27-ին թշնամուն դիմավորեինք պատրաստ վիճակում, պատերազմը կկանգներ 7-րդ օրը՝ Ադրբեջանի պարտությամբ. «Զորք չի ծավալվել, գտնվել է զորանոցում, զենքը դուրս չի բերվել, գտնվել է զինապահեստում, թշնամուն հայտնի են եղել հակաօդային պաշտպանության համակարգի բոլոր տեղերը, զորքը չի համալրվել բնագծերում, դիրքերում չի կրկնապատկվել, եռապատկվել...»,- ասել է պատգամավորը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
