Բռնցքամարտիկ Վահե Բադալյանը հաղթել է բացահայտ առավելությամբ

Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիան տեղեկացնում է․ «Բռնցքամարտի աշխարհի առաջնության 5-րդ մրցումային օրը Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Նրանցից առաջինը մրցահարթակ դուրս եկավ 54 կգ քաշային Վահե Բադալյանը: 1/16-րդ եզրափակիչում նրա մրցակիցը Տայպեի ներկայացուցիչ Լի Յու Հունգն էր: Մենամարտի առաջին րոպեի ընթացքում մարզիկներ կարծես ուսումնասիրում էին միմյանց, բայց դրանից հետո հայ բռնցքամարտիկը ակտիվացավ ու մենամարտի թելը վերցրեց իր ձեռքը: Առաջին ռաունդում Բադալյանը հաղթեց 5:0 հաշվով: Երկրորդ ռաունդի սկզբում մեր մարզիկը մի շարք հարվածներ հասցնելով մրցակցին անհրաժեշտ միավորներ հավաքեց ու սկսեց գործել պաշտպանությունից՝ հոգնեցնելով մրցակցին: 3-րդ ռաունդում արդեն ուժասպառ եղած մրցակցի ֆոնի վրա Բադալյանի առավելությունը գերնկատելի էր: Նա ռինգում անում էր այն ինչ ցանկանում էր ու հաղթեց բացահայտ առավելությամբ: 1/8 եզրափակիչում Վահե Բադալյանի մրցակիցը կլինի Ղրստանի ներկայացուցիչ Շանժայ Սենդեկամատովը»:


Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
10714:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
182Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
179Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
30331.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
38530.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
186827.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
62727.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
183027.10.2026, 09:31