Բռնցքամարտի ԱԱ. Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ հաջորդ փուլ

Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիան հայտնում է․ «63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը գեղեցիկ հաղթանակ տոնեց ադրբեջանցի Մալիկ Հասանովի նկատմամբ։ 1/16 եզրափակիչում մեր մարզիկը պարզապես ջաղջախեց ադրբեջանցուն։ Մեկնարկային րոպեներից սկսած Բաչկովը հարվածի տակ էր առել ադրբեջանցուն և առաջին ռաունդում հաղթեց 3։2 հաշվով։ Երկրորդ ռաունդում ռինգի մրցավարը ամեն ինչ արեց որպեսզի խանգարի մեր մարզիկին՝ նույնիսկ նկատողություն տվեց, բայց կողային մրցավարները 4:1 հաշվով առավելությունը տվեցին մեզ։ 3 -րդ ռաունդում նույնպես Բաչկովի առավելությունը ակնառու էր և մեր մարզիկը կարևոր հաղթանակ տոնելով դուրս եկավ 1/8 եզրափակիչ։
1/8 եզրափակիչում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ»։
Հիշեցնենք՝ Հովհաննես Բաչկովը Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, բռնցքամարտի Հայաստանի հավաքականի ավագ։


Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
10414:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
180Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
176Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
30131.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
38430.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
186127.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
62627.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
182327.10.2026, 09:31