Հայաստանի հավաքականը կրկին խոշոր հաշվով պարտություն կրեց

ԱԱ-2022-ի ընտրական փուլի հերթական տուրում Հայաստանի ազգային հավաքականն ընդունեց Հյուսիսային Մակեդոնիային ու 0:5 հաշվով պարտություն կրեց:
22-րդ րոպեին խաղի հաշիվը բացեցին հյուրերը։ Հարձակվող Ստեֆան Աշկովսկու փոխանցումից հետո աչքի ընկավ դանիական «Օլբորգի» հարձակվող Ալեքսանդր Տրայկովսկին։
37-րդ րոպեին Հյուսիսային Մակեդոնիայի առավելությունը կրկնապատկեց կիսապաշտպան Էնիս Բարդին։
66-րդ րոպեին Էնիս Բարդիի դեմ սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտեց Հովհաննես Համբարձումյանը։ Էնիս Բարդին հստակ հարվածով գրավեց Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասը։
79-րդ րոպեին հյուրերի չորրորդ գոլը խփեց Միլան Ռիստովսկին։
89-րդ րոպեին պաշտպան Դավիթ Տերտերյանը սեփական տուգանային հրապարակում գցեց Ալիոսկիին և հիմնական ժամանակի վերջին րոպեին Բարդին ձևակերպեց հեթ-թրիք։
Մեր հավաքականն իր վերջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 14-ին՝ հյուրընկալելով Գերմանիային: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին կրկին 5:0 հաշվով Հայաստանը պարտվեց Գերմանիային:
Այս մրցաշարում մեր հավաքականը խփել է 8 գոլ, ընդունել՝ կրկնակի ավելի՝ 16 գոլ՝ խմբում զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը: Արդեն պարզ է, որ աշխարհի առաջնության ուղեգիր չի լինի:

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
10414:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
180Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
176Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
30131.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
38430.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
186127.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
62627.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
182327.10.2026, 09:31