Արոնյանը՝ Հնդկաստանում ընթացող արագ շախմատի մրցաշարի միանձնյա առաջատար

432
Չորեքշաբթի, 17 նոյեմբերի, 2021 թ., 19:36
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը երեք հաղթանակ է տարել Կալկաթայում ընթացող «Tata Steel Chess India» արագ շախմատի միջազգային մրցաշարի առաջին երեք տուրերում:
Մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստներ՝ Լևոն Արոնյանը (Հայաստան), Լե Կուանգ Լյեմը (Վիետնամ), Սեմ Շենկլենդը (ԱՄՆ), Սանտոշ Վիդիտը (Հնդկաստան), Բաշկարան Ադհիբանը (Հնդկաստան), Պարհամ Մաղսուդլուն (Իրան), Մուրալի Կարտիկեանը, Արջուն Էրիգայսին, Վայշալի Ռամեշբաբուն, Ռամեշբաբու Պրագնանանդհան (բոլորը՝ Հնդկաստանից):
Առաջին երեք պարտիաներում Արոնյանը հաղթել է ամերիկացի Սեմ Շենկլանդին, հնդիկ Սանթոշ Վիդիտին ու նրա հայրենակից Բաշկարան Ադհիբանին:
Արագ շախմատի մրցաշարը կավարտվի նոյեմբերի 19-ին, բլից մրցաշարը կանցկացվի նոյեմբերի 20-ին ու 21-ին:

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
9514:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
175Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
171Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
29631.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
38230.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
185127.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
62427.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
181327.10.2026, 09:31