«Իշխանությունը կրկին կենտրոնացել է իր իշխանության ամրապնդմանն ուղղված գործողություններին». Տիգրան Աբրահամյան
![]() 1003 Երեքշաբթի, 30 նոյեմբերի, 2021 թ., 10:24 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «Նույնիսկ վերջին ադրբեջանական ագրեսիայից, կորցրած տարածքներից ու 32 գերեվարվածների և 6 զոհերի միջադեպից հետո էլ իշխանությունը չսթափվեց։ Հենց իրադրությունը կայունացավ, իշխանությունը կրկին կենտրոնացել է իր իշխանության ամրապնդմանն ուղղված գործողություններին։ Սրանց նպատակը ոչ թե նոր ագրեսիան կանխելն է, այլ յուրաքանչյուր դեպքում պատասխանատու «նշանակելը»։ Մի դեպքում դա զինվորն է, մյուսում՝ հրամանատարը, իսկ ընդդիմությունը բոլոր դեպքերում մշտական «պատասխանատու է»։ Թրենդային «մեղավորներից» ՌԴ-ն, որի «մեղսակցությունը», ըստ անհրաժեշտության, օգտագործվում է, իսկ ՀԱՊԿ-ին «կախաղանային դաշտ» բերելն արդեն մոդայիկ էլ չէ։ Մարտական դիրքերը պատշաճ կահավորվածության և տեխնիկական հագեցվածության մակարդակի բերելու ու հուսալի պաշտպանություն կազմակերպելու համար լուրջ ռեսուրս չի դրվում, իսկ տեղեկատվական ահաբեկչության և բռնաճնշումների պետական մեքենայի համար գումարներ միշտ էլ գտնվում են։ Սրանց խոստացած անփառունակ ապագան էլ սա է»։ Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |

«Դավիթ Մինասյանը բանտում պահվելու է ամենախիստ ռեժիմով». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
1619:00
«ԿԳՄՍ նախարարը, առողջապահության նախարարը, ՄԻՊ-ը ո՞ւր են․ չեն արձագանքել»․ Լուսինե Մարտիրոսյան (տեսանյութ)
4818:48
«Վերջին զանգը կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Вот какая доля хулиганчика». Գարիկ Սարգսյան (լուսանկար)
7218:36
«Հարգելի՛ դատախազներ, խնդրում ենք փոխել Դավիթ Մինասյանի խափանման միջոցը»․ Վարդուհի Էլբակյան (տեսանյութ)
8118:24
Բողոքի ակցիա՝ դատախազության մոտ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7618:06
«Դավիթը նորմալ չի էլ գիտակցում, թե ուր է հայտնվել, ինչու է հայտնվել». փաստաբան (տեսանյութ)
6318:00
«Պատանին, որին նվեր ենք թողնում մեր բզկտված երկիրը, մեզ շատ հարցեր ունի»․ Լիլիթ Բլեյան
10617:36
«Կանդազի բախտը բերել է, որ նրա մասին չեն զեկուցել Աննային կամ Նիկոլին»․ Նաիրի Հոխիկյան
10017:24
