«Հայկական ֆուտբոլում իջևանյան կլանն է իշխում». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Հայկական ֆուտբոլում իջևանյան կլանն է իշխում. հայկական ֆուտբոլում, ինչպես և նախկինում, ֆեոդալական կարգեր են։ Նախկինում այդ կարգերը Նեմեց Ռուբո անունով հայտնի օլիգարխ Ռուբեն Հայրապետյանն էր սահմանել, հիմա Նիկոլ Փաշինյանի «զեմլյակ», աչաջրեցի Արմեն Մելիքբեկյանը։ Ֆուտբոլի կանանց հավաքականը Բելգիայի ընտրանուն պարտվել է 19։0 հաշվով, ֆուտբոլի կանանց Հայաստանի առաջնության չեմպիոն և առաջատար «Հայասա» թիմն անարդար մրցակցության դեմ բողոքելով՝ լքել է առաջնությունը։ Ձախողվել է Հայաստանի հավաքականը, եվրոպական գավաթներում ձախողվել են մեր ակումբները։ Վերջին տարիներին Հայաստանի մարզերի մի շարք թիմեր, անառողջ մրցակցության պայմաններում, անիմաստ են համարել մասնակցությունը ֆուտբոլի բարձրագույն խմբին։ Արմեն Մելիքբեկյանն իր տեղակալի՝ Արմեն Նիկողոսյանի հետ պետք է հրաժարական տված լինեին այս խայտառակությունների համար, սակայն չեն տալիս, նրանք մեծ փողեր են աշխատում։ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո կգա նաև Արմեն Մելիքբեկյանի հերթը և կլինի մեծ աուդիտ, թե ինչի՞ վրա են մսխվել ֆեդերացիայի մեծ փողերը»։

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
9514:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
175Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
171Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
29631.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
38230.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
185127.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
62427.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
181327.10.2026, 09:31