Ովքեր կոալիցիա կկազմեն Արարատում․ «Հրապարակ»
![]() 1061 Երեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2021 թ., 09:28 «Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզի Արարատի շրջանում ՏԻՄ ընտրությունների արդյունքներով, մասնակից 5 ուժերից ոչ մեկը 50+1 չի ստացել։ Ուստի քննարկվում է հնարավոր կոալիցիաների հարցը։ Ամենահավանականը ՔՊ-ի եւ Փաշինյանի դրածո Արսեն Հակոբյանի միանալն է, որն առաջադրվել է Արման Բաբաջանյանի կուսակցության ցուցակով։ ՔՊ-ն ստացել է 38.79 տոկոս, Հակոբյանը՝ 13.82։ Հակոբյանը հին ՀՀՇ-ական է, ապա ՀԱԿ-ից է առաջադրվել համայնքապետ։ Դեռ այդ ժամանակներից Փաշինյանի հետ մտերմացել է, Փաշինյանն անգամ որոշել է նրան Արարատի համայնքապետի ԺՊ նշանակել, սակայն մարզպետն առաջ է մղել իր խորհրդականի հորը՝ Ասլան Ավետիսյանին, որը նաև ՔՊ-ի թեկնածուն դարձավ։ Մյուս մասնակիցը՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ գործող քաղաքապետ Հայկ Հայկյանի գլխավորությամբ, ստացել է 32,29% և կդառնա ընդդիմություն։ Անցողիկ շեմը հաղթահարել են նաև «Ապրելու երկիր» և «Կայունություն» կուսակցությունները, վերջինը՝ նախկին ՀՀԿ-ական Ֆիրդուս Զաքարյանի գլխավորությամբ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
