«Ալեն Սիմոնյան չլինի՝ սև շուն բալաք թուլեն լինի». Գուրգեն Արսենյանի խոսքից Արսեն Ղուկասյանը վրդովվեց
![]() 849 Չորեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2021 թ., 12:30 «ՀՀ պետական ոչ մի պաշտոնյա ոչ մի պարագայում և իրավիճակում չի կարող հրաժարվել մեր ռազմագերիների, մեր գերիների վերադարձի հետ կապված պարտավորությունից»,- դուրս գալուվ Ազգային ժողովի շենքից, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Նա ասաց, որ ծնողների պահանջը խմբակցության ղեկավարի միջոցով փոխանցել է Ալեն Սիմոնյանին: Դիտարկմանը՝ ուրեմն՝ ո՞ւմ համար են գերիները դասալիք, Արսենյանը պարզաբանեց. «Մենք այս պահին ունենք ռազմական կանոնակարգեր, այդ կանոնակարգի դրույթները բացատրում են՝ ինչ բան է դասալիքը: Դասալիքի հետ կապված որակավորումը կարող է տալ միայն համապատասխան քննությունը»: Անդրադառնալով պաշտոնյանների կողմից հնչող որակավորումներին, վերջինն ասաց, որ դա շատ հաճախ հռետորաբանության ոլորտից է. «Այսինքն՝ հրապարակային քաղաքականության մեջ երբեմն-երբեմն քաղաքական գործիչները հնչեցնում են և իրավունք ունեն այդ հռետորական արվեստի շրջանակում ինչ-որ բաներ ասել, որը որ մարդկանց համար կարող է դիտարկվել որպես կանոն: Դա կանոն չի, դա խոսքի ռուսերեն արտահայտություն կա՝ «оборот речи»...»: Զինծառայողների հարազատները հակադարձեցին ՔՊ-ական պատգամավորին՝ ասելով, որ Ալեն Սիմոնյանը ԱԺ նախագահ է և իրավունք չունի նման արտահայտություն թույլ տալու: Արսենյանը հստակեցրեց՝ նշելով, որ խոսքն Ալեն Սիմոնյանի մասին չի, այլ առհասարակ: «Ալեն Սիմոնյան չլինի՝ սև շուն բալաք թուլեն լինի»,- վրա բերեց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
