Ինչով է պայմանավորված Մուրադովի՝ Հայաստանում երկարատև վերջին այցը․ «Հրապարակ»
![]() 812 Ուրբաթ, 10 դեկտեմբերի, 2021 թ., 09:12 «Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Երևան ժամանած դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի ՌԴ ներկայացուցիչների թվում, մեր տեղեկություններով, եղել են ՌԴ պաշտպանության երկու փոխնախարարներ։ Նրանց «Էրեբունի» ռազմական օդանավակայանում դիմավորել է Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, որն էլ ղեկավարելու է այս հանձնաժողովի՝ ռուսական մասի աշխատանքները։ Երևան ժամանելուն պես նրանք ուղևորվել են Ստեփանակերտ, հանդիպել խաղաղապահ զորքերի ու նրանց հրամանատարության հետ։ Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, ռուսական կողմն անհանգստացած է Արցախում խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական բռնությունների փաստով, քանի որ հասկանում է, որ դա կհանգեցնի հակառուսական մեծ ալիքի։ Սրանով է պայմանավորված Մուրադովի՝ Հայաստանում երկարատև վերջին այցը։ Միայն նրա ներկայությունն է որոշակիորեն զսպում ադրբեջանական կողմին։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության որևէ ներկայացուցչի հետ հանդիպում, մեր տեղեկություններով, չի եղել։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
