Հանդիպում՝ Եվրոպայի նախաձեռնությամբ. ի՞նչ սպասել այս անգամ. «Ժողովուրդ»
![]() 1135 Երեքշաբթի, 14 դեկտեմբերի, 2021 թ., 09:12 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն այսօր Բրյուսելում կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին: Արդեն դրանից հետո այսօր երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ: Հիշեցնենք, որ վերջին անգամ Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին Մոսկվայում նոյեմբերի 26-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Հանդիպումից հետո երեք երկրների ղեկավարները հայտարարություն տարածեցին, որով վերահաստատեցին 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների հետագա հետեւողական իրականացման և անվերապահ պահպանման հանձնառությունը: Բացի այդ, կողմերը նաև նշել են ռուսական խաղաղապահ առաքելության կարևոր ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում: Եվ, ահա, ռուսական կողմի նախաձեռնությամբ հանդիպումից հետո այս անգամ երկու կողմերը հանդիպում են Եվրոպայի նախաձեռնությամբ: Ռուս քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկն այդ բանակցություններից առանձնապես սպասելիքներ չունի: Նա զրույցում նկատեց, որ սա հայ-ադրբեջանական բանակցությունների՝ վերջին տարիներին բնորոշ սխեման է, երբ բանակցություններն ընթանում են Ռուսաստանում և Եվրոպայում: «Արևմտյան գործընկերների աջակցությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին՝ դիվանագիտական և քաղաքական միջոցներով։ ԵՄ բոլոր բարձրաստիճան քաղաքական գործիչները, անկեղծ ասած, թույլ ֆիգուրներ են, այդ թվում՝ բրյուսելյան բանակցությունների նախաձեռնող Շառլ Միշելը: Բաքուն, որը մեկ հարվածով կտրել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, միանգամայն գոհ է այն փաստից, որ Մինսկի խմբի ֆորմատը որպես այդպիսին չի գործում: ԵՄ-ն նույնիսկ սրան ոչ մի կերպ չի արձագանքել: Ո՛չ Մոսկվան, ո՛չ Բրյուսելը Ղարաբաղը չեն համարում ոչ ադրբեջանական հող»,- նկատում է նա: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
