Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

385
Հինգշաբթի, 16 դեկտեմբերի, 2021 թ., 18:36
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Նա մրցապայքարին մասնակցում էր 109 կգ քաշային կարգում։ Նշենք, որ պոկում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը բարձրացրեց 188 կգ և դարձավ փոքր արծաթե մեդալակիր։ Սիմոնն առաջին փորձից գլխավերևում պահեց 188–կիլոգրամանոց ծանրաձողը, այնուհետև երկրորդ և երրորդ մոտեցումների ժամանակ չկարողացավ բարձրացնել 193 և 196–կիլոգրամանոց ծանրաձողերը։
Սիմոն Մարտիրոսյանը հրում վարժությունում հաջող կատարեց միայն առաջին մոտեցումը, բարձրացրեց 228 կգ և երկամարտում դարձավ բրոնզե մեդալակիր։ Սիմոնը երկու անգամ չկարողացավ բարձրացնել 237 կիլոգրամանոց ծանրաձողը։

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
9514:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
175Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
171Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
29631.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
38230.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
185127.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
62427.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
181327.10.2026, 09:31