Փաշինյանն էլեկտորատից զրկվել է, զրկվում է նաև թիմից. «Փաստ»
![]() 1117 Շաբաթ, 18 դեկտեմբերի, 2021 թ., 10:18 «Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանը ՏԻՄ վերջին ընտրություններից հետո առավել մեծ թափով է իրավապահ համակարգը դարձրել քաղաքական բռնաճնշումների գործիք, բացի ներքին վախերից, ամբողջ պետական համակարգը «զավթելու» անհագ փափագից, ունի նաև այլ՝ ոչ պակաս խորքային պատճառներ: Ամենատարբեր սոցհարցումներով ակնհայտ էր, որ դեռևս մինչև հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունները Նիկոլ Փաշինյանի իրական վարկանիշը մոտավորապես 30 տոկոսի սահմաններում է: Վարչական ռեսուրսի հաշվին նա կարողացավ մեծամասնություն ստանալ ու նորից վարչապետ դառնալ: Սակայն ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ նրան մնացել է փաստացի միայն վարչական ռեսուրսը, այսինքն՝ զրկվել է իր համար ամենաթանկ ու կարևոր գործոնից՝ էլեկտորատից: Նա հիանալի հասկանում է, որ այլևս չի կարող խոսել «ժողովրդի աջակցության» մասին: Հենց այս հանգամանքն էլ Փաշինյանին ստիպում է դիմել բռնաճնշումների, քաղաքական հետապնդումների գործիքակազմին՝ վախի մթնոլորտ սերմանելու և հանրության մեջ «ամենակարողի» իմիջ ապահովելու համար: Սակայն սա ամենը չէ: Մեր տեղեկություններով, նա աստիճանաբար կորցնում է նաև թիմը: ՔՊ-ում ներկայումս լուրջ խմորումներ են, ինչը կարող է ներքին պայթյունի բերել: Շատ քպականներ մի կողմից՝ դժգոհ են այն ամենից, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, որի բեռը նաև իրենք են կրում, մյուս կողմից՝ հասկանում են, որ Նիկոլը հանգիստ կարող է «փուռը տալ» իրենցից յուրաքանչյուրին, ու ոչ ոք չի պլստալու. դրա օրինակները քիչ չեն: Այնպես որ, իրավական տեռորի միջոցով Փաշինյանն ուզում է զսպել նաև իր թիմակիցներին»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
