Ռոբերտ Հովհաննիսյանն առաջատար Կարլսենին զիջում է միայն մեկ միավորով

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացվող արագ շախմատի աշխարհի առաջնությունում ավարտվել է մրցումային երկրորդ օրը: Կայացած 9 տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը 6,5 միավորով կիսում է 5-13-րդ տեղերը:
Ընդհանուր առմամբ, Հովհաննիսյանը տարել է 5 հաղթանակ, խաղացել է 3 ոչ-ոքի և կրել 1 պարտություն: ԿԳՄՍՆ-ն նշում է, որ առաջնության 6-րդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակ խաղաքարերով մրցել է ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովի հետ և հաղթանակ տարել։
Այս պահի դրությամբ առաջնության միանձնյա առաջատարն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է՝ 7,5 միավորով։
ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը վաստակել է 6 միավոր։ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Սերգեյ Մովսեսյանն ունի 5,5, Շանթ Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը՝ 5-ական, Մանուել Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը՝ 4,5-ական, Հայկ Մ. Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը՝ 4-ական, Հովհաննես Գաբուզյանը՝ 3 միավոր։
Կանանց պայքարում էլ Հայաստանի ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը վաստակել է 5,5, Սուսաննա Գաբոյանը՝ 1,5 միավոր: Առաջատարը 7,5 միավորով Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրա Կոստենյուկն է:
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, կանցկացվի արագ շախմատի աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը։ Դեկտեմբերի 29-30-ին էլ կանցկացվի կայծակնային խաղի աշխարհի առաջնությունը։

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
8914:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
173Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
169Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
29431.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
38130.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
184427.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
62327.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
180627.10.2026, 09:31