Դավիթ Տոնոյանը հանդես կգա սենսացիոն բացահայտումներով. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, հունվարից գործը կմտնի դատարան։ Օրերս նրա պաշտպանները միջնորդել են քննիչին, որ քրեական հետապնդումը դադարեցվի, սակայն միջնորդությունը մերժվել է: Նրանք պատրաստվում են այդ մերժումը բողոքարկել դատախազություն։ Տոնոյանը փաստաբաններին ասել է, որ եթե բողոքը մերժվի, այդ ժամանակ կգա խոսելու պահը, և ինքն այլևս չի լռելու՝ հանդես է գալու սենսացիոն բացահայտումներով:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես՝ անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 7 անձի, այդ թվում՝ նախկին Պնախարար Դավիթ Տոնոյանին, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավո»-ին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին։ Տոնոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով՝ խոշոր չափերով յուրացում կատարելու հատկանիշներով։ Խոսքը մոտ 2 մլրդ 277 մլն 323 հազար ՀՀ դրամի մասին է»:
Մանրամասները՝ թերթի համարում:

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
3708:24
«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
10302:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
11400:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
123Երեկ, 23:30
Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում՝ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
132Երեկ, 23:18
4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
130Երեկ, 20:48
«ԱՄՆ-ից տեղեկություն ենք ստացել Մոսկվայում ահաբեկչական ակտի նախապատրաստման վերաբերյալ»․ ՌԴ ԱԴԾ
220Երեկ, 19:54
Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս (տեսանյութ)
107Երեկ, 19:18