«2022-ին հայ ազգի առջև կանգնած են նույն խնդիրները, որոնք 2021-ին այդպես էլ չհաջողվեց լուծել»․ Ա․ Այվազյան

Մատենադարանի ավագ գիտաշխատող Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը. «2022 թ. հայ ազգի առջև կանգնած են կենսական նշանակություն ունեցող ճիշտ նույն խնդիրները, որոնք 2021 թ. այդպես էլ չհաջողվեց լուծել։ Նշեմ դրանցից, թերևս, ամենակարևոր 11-ը.
1. Իշխանությունից հեռացնել փաշինյանական խունտան։
2. Ստեղծել 40 տարեկանը լրացած արհեստավարժ, ոչ-կուսակցական մասնագետներից բաղկացած ժամանակավոր կառավարություն։
3. Վերակազմակերպել ու վերազինել Հայկական բանակը։
4. Առաջանցիկ տեմպերով կառուցել հայրենական ռազմաարդյունաբերական համալիրը և տալ Հայկական բանակին ռազմական արտադրանքի ավելի ու ավելի լայն տեսականի։
5. Ստեղծել լավ մարզված, արդյունավետ և մեծաթիվ բանակային պահեստազոր։
6. Ստեղծել բազմահազարանոց զինված աշխարհազորային ուժեր՝ ներգրավելով այդ գործում Հայաստանի Հանրապետության 21-ից մինչև 55 տարեկանը լրացած ամբողջ արական բնակչությանը և նույն տարիքի կամավոր կանանց ու աղջիկներին։
7. Կազմակերպել զանգվածային հայրենադարձություն, ներառյալ տունդարձի, ձեռնարկատիրական, մասնագիտական ու կրթական ծրագրերի, բանակային ծառայության և այլ հնարավոր միջոցներով և ուղղություններով։
8. Ստեղծել իշխանության, «ընդդիմության» և օտարերկրյա կենտրոններից անկախ այլընտրանքային հայկական ԶԼՄ-ներ՝ օգտագոծելով նորագույն տեխնոլոգիաների լայն հնարավորությունները։
9. Առավել լայնորեն ներգրավել Սփյուռքի ֆինանսական և մասնագիտական ներուժը Հայաստանի տնտեսության զարգացման գործին։
10. Սյունիքը դարձնել մի շարք փոխկապակցված պաշտպանական շրջանների բաժանված անառիկ ամրոց։
11. Պետական և հասարակական մակարդակներով վճռականորեն պաշտպանել հայ ժողովրդի արժանապատվությունն ու պատիվը բոլոր տեսակի արտաքին տեղեկատվական ու հոգեբանական դիվերսիաներից ու այլևայլ հարձակումներից։
Գալդ բարի լինի, 2022 թվական։
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։

«ՆԳ նախարարն ավելի շատ հրապուրված է հեծանվասպորտով, քան սեփական պարտականությունների կատարման հարցերով». Էդգար Ղազարյան
2615:12
«ՌԴ-ն հետևողականորեն գնում է հատուկ ռազմական գործողության նպատակների իրականացման ուղղությամբ»․ Պեսկով
4615:00
«Սրանից հետո չփորձեք որևէ մեկնաբանություն անել իմ՝ նիստը վարելու վերաբերյալ». Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին
3114:54
«Առուշ Առուշանյանը, ըստ էության, գերու կարգավիճակ ունի»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
5314:30
«Ֆինլանդիան մտադիր չէ խաղաղ ժամանակ իր տարածքում միջուկային զենք տեղակայել»․ Ստուբ
12514:24
«Սաուդցիները սխալ հաշվարկ կատարեցին՝ տարածաշրջանում իրենց համար դաշնակիցներ ընտրելիս»․ Արտակ Զաքարյան
6814:12
Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական է տվել
10414:06
«Գնա քո գործով զբաղվի, Էդգարի ցավով մի տառապի»․ Սասուն Միքայելյանը՝ լրագրողին (տեսանյութ)
6613:48