2-ամյա Տիգրանը հրել է 1250 կգ-անոց մեքենան ու գրանցվել «Դյուցազնագրքում»

7456
Երեքշաբթի, 04 հունվարի, 2022 թ., 15:42
Գյումրեցի 2-ամյա Տիգրան Սարգսյանը նոր ռեկորդ է սահմանել ու գրանցվել «Դյուցազնագրքում»։ Ինչպես հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն, փոքրիկը կարողացել է 25 մետր հրել հայրիկի Opel Astra-ն, որի կշիռը 1250 կիլոգրամ է։
Տղայի տատիկի՝ Մարինա Սարգսյանի խոսքով՝ ավելի վաղ Տիգրանին հաջողվել էր նույն մեքենան հրել 15 մետր։
«Տիգրանը գերազանցեց իր ռեկորդը՝ հրելով 25 մետր։ Նա տանը մարզվում է, ութ կիլոգրամանոց ծանրաձող է վերցնում (երեխայի սեփական քաշը 10 կգ է) ու ման գալիս»,- ասում է տատիկը։
Տիգրանն իր ընտանիքի առաջին դյուցազունը չէ. նրա ավագ եղբայրը՝ 8-ամյա Դավիթը, ռեկորդակիր է դարձել 4 տարեկանում։ Նա նույնպես մեքենա է հրել ու գրանցվել «Դյուցազնագրքում»։

18-ամյա Ալվարդ Նահապետյանը 4 կգ 830 գրամ քաշով տղա է ունեցել
56230.09.2026, 14:00
«Այսօր ցանկացած դպրոցական կարող է գնել ծխախոտ, վեյպ, սպիրտային խմիչք․ խիստ վերահսկողություն է պետք»․ Նարինե Բաղդասարյան
63828.09.2026, 09:42
Վեցամյա աղջիկը Ռուբիկի խորանարդը լուծելու ռեկորդը 3 օրվա ընթացքում երկու անգամ գերազանցել է (տեսանյութ)
303123.09.2026, 21:49
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ
199602.09.2026, 20:06
«Քարսիթների չօգտագործման հետևանքները». Դավիթ Թումասյան (տեսանյութ)
205731.08.2026, 22:12
««Մաշան և արջը» մուլտֆիլմն իր բարությամբ գրավել է ամբողջ աշխարհը». Պեսկով
621621.08.2026, 14:34
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳՆ (տեսանյութ)
264719.08.2026, 22:36
5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր
272118.08.2026, 20:12