«Այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան չէին մարսելու տարածաշրջանում իրենց հավակնությունների արգելակումը, պարզ էր». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «ՀՀ արևելյան սահմանին առկա իրադրության և դրա մասշտաբների հնարավոր ընդլայնման հավանականությունը կհստակեցվի, եթե հայտնի դառնա, թե Ադրբեջանը սահմանագծի տարբեր հատվածներում ինչպիսի նախապատատրաստական աշխատանքներ է իրականացնում, արդյո՞ք առկա է զորքերի տեղաշարժ և զինտեխնիկայի կուտակումներ։
Պաշտպանության նախարարությունն այսօր առավոտյան հաստատեց մեր երրորդ զինծառայողի զոհվելու փաստը՝ տեղեկացնելով, որ ունենք նաև 2 վիրավոր։
Այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան չէին մարսելու եվրասիական տարածաշրջանում իրենց հավակնությունների արգելակումը, պարզ էր։ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները, իրավիճակի հանգուցալուծմանը ՀԱՊԿ ակտիվ դերակատարությունը տարածաշրջանում որոշակի խմբագրումներ մտցրեցին առկա իրողություններում։
Հայաստանի իշխանությունների կեցվածքը, պարտվողական դիրքն ու զիջելու պատրաստակամությունը մեր երկիրը ռեգիոնում թույլ օղակ է դարձրել և արդյունքում նույնիսկ մեզ չվերաբերող հարցերի հանգուցալուծման պայմաններում Հայաստանը մշտապես տուժողի կարգավիճակում է։
Նիկոլ Փաշինյանը պարտության, նվաստացման և ստորացման խորհրդանիշ է, ում ներկայությունը ներկայիս կարգավիճակում նորանոր պարտություններ է բերելու»։

«Այս պահին ունենք «խաղաղության փակուղի»․ Շիրազ Խաչատրյան
6318:06
«Հաշմանդամություն ունեցող անձանց թոշակը 10 հազարով բարձրացրել էին, ընտրություններից հետո նրանց ընտանեկան նպաստը կտրել են»․ Ոսկան Սարգսյան
5917:48
Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել
15417:36
«Հանրության մի ստվար մաս սկսել է աշխարհն ու սեփական պետությունը չափել բլոգների «պատուհաններից»․ Հակոբ Բադալյան
5817:30
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
10217:24
«Ընդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինել, կլինեն բանտում»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
6217:18
«Ֆիդանի ու Ալիևի ճտերն անտեր չեն մնա․ մեր երկիրն անտեր կմնա»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5617:12
«Կարելի է սիրել կամ ատել ՀՅԴ-ին․ բայց անողը պետք է արժանիքներ և գիտելիքներ ունենա»․ Անդրանիկ Թևանյան
5517:06