«Ավելի լավ է լինել պարեկ, թե՞ ուսուցիչ». Խաչատրյանը՝ Մանուկյանին
380 Ուրբաթ, 21 հունվարի, 2022 թ., 10:54 «Երեկ Նիկոլ Փաշինյանը խոսում էր պարեկային ծառայության մասին ու ասաց, որ ուսուցիչն ուզում է դառնալ պարեկ և դա ներկայացվեց որպես դրական երևույթ: Այդ արժեքային համակարգի հետ ձեր արժեքային համակարգը համընկնո՞ւմ է, թե՞ ոչ: Համաձա՞յն եք այդ մոտեցման հետ՝ արդյոք ավելի լավ է լինել պարեկ, թե՞ ավելի լավ է լինել ուսուցիչ»,- դիմելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում ՔՊ-ի առաջադրած թեկնածու Արթուր Մանուկյանին՝ հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: «Ցանկացած մեկը, ով ուզում է դառնալ պարեկ, պետք է դառնա պարեկ, եթե ուսուցիչն ուզում է դառնալ պարեկ, ապա նա ուսուցիչ չի ծնվել»,- արձագանքեց Մանուկյանը: Հիշեցնենք՝ Կառավարության նիստում վարչապետն ասել էր, որ պարեկային ոստիկանությունում աշխատողների 60 տոկոսը նախկինում ոստիկանության հետ ոչ մի կապ չեն ունեցել. «Մարդիկ քաղաքացիական կյանքից որոշել են գալ ոստիկանություն և այդ պրոցեսը շարունակվում է: Մարդն ամբողջ կյանքն ուսուցիչ է աշխատել և հիմա որոշել է դառնալ պարեկային ոստիկան...»:
|
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է». Թաթոյան (լուսանկար)
2101:36Ոստիկանությունը հերքում է
4800:48Բագրատ Սրբազանը տեսակցել է Իջևանի ԲԿ տեղափոխված 2 ոստիկանին
7800:18ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. տասնյակ պայմանագրային զինծառայողներ միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ)
9900:00«Սկսել եք մեկդ մեկի կասկածել». Բագրատ Սրբազանը հանդարտության կոչ արեց (տեսանյութ)
95Երեկ, 23:18Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը Կիրանցում է
83Երեկ, 23:06Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է
75Երեկ, 23:00Կիրանցի մոտ ճանապարհը շարունակում է մնալ փակ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
83Երեկ, 22:54