Փնտրվում է նախագահ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է նախագահի արտահերթ ընտրություն: Փետրվարի 17-27-ը ՀՀ-ն նոր նախագահ կունենա։ Նախագահին խորհրդարանն է ընտրում։ Թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդը, այսինքն՝ 27 հոգի, ինչը նշանակում է, որ թեկնածու կարող է առաջադրել և՛ 71 հոգանոց ՔՊ-ն, և՛ ընդդիմությունը։
Հրաժարականի լուրը դեռ չէր տարածվել, արդեն սկսեցին քննարկել, թե ում թեկնածությունը կառաջադրվի։ Թիմակիցները սկսեցին շրջանառել ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի, Արամ Զավենի Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի անունները։ Սակայն ՔՊ-ում քիչ հավանական են համարում այս թեկնածությունները։ Կարծում են՝ յուրային նախագահ կընտրվի, որը կդառնա պաշտոնի տեղապահը՝ մինչև Սահմանադրության փոփոխությունը։ Քննարկվում են ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի անունները:
Հնարավոր է, որ բոլորովին այլ տարբերակ լինի։ Ընդդիմադիր դաշտում քննարկում են միասնական թեկնածու առաջադրելու հարցը։ Բայց բացառում են նախկին նախագահների՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան և անգամ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը։ Իսկ համացանցում ֆլեշմոբ էր սկսվել՝ ՄԻՊ Արման Թաթոյանի թեկնածության շուրջ։ Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարի 23-ին։ Սակայն, դատելով նրա հանդեպ Փաշինյանի և ՔՊ-ի վերաբերմունքից, դա գրեթե բացառված է»:
Մանրամասները՝ թերթի համարում:

Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կբարձրանա (լուսանկար)
007:36
«Ժողովուրդը պետության կառավարման օղակում դարձել է օտար ու անպիտան միավոր». Սենոր Հասրաթյան
2907:12
«Հայաստանը շարժվում է դեպի այնպիսի ավտորիտարիզմ, որպիսին դեռ չի տեսել». Ռաֆայել Թեյմուրազյան
7200:12
«Ինչո՞ւ են Արցախի հանձնման առաջամարտիկները դժգոհ ԿԸՀ-ից». Հովհաննես Իշխանյան
99Երեկ, 23:54
«Միասնության թևեր»-ը ԿԸՀ-ի հայտարարած ընտրական արդյունքները համարում է ապօրինի
71Երեկ, 23:24
«Ի՞նչ էին քննարկում, երբ ընդամենը մեկ ամիս առաջ Հաջիևը Հայաստանի տարածքն անվանել է «Արևմտյան Ադրբեջան»». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
85Երեկ, 22:18
Թրամփը չի բացառել իր մասնակցությունն Իրանի հետ հուշագրի ստորագրման արարողությանը
160Երեկ, 21:43
«Մեծ պարտությունները հազիվ մարսած՝ Նիկոլը նոր պարտություն սարքեց իր գլխին». Տիգրան Պասկևիչյան (տեսանյութ)
78Երեկ, 21:24