«Մի՛ շտապեք հասարակությանը մեղադրել». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ ՀՀ զինված ուժերի ավիացիան համալրվել է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ նոր ուղղաթիռներով, որոնք նախատեսված են դեսանտային, կրակային, տրանսպորտային և սանիտարական խնդիրներ կատարելու համար։
Տարբեր կայքերի տակ մեկնաբանություններ եմ կարդում՝ զինամթերքով է՞, թե՞ չէ, առել եք, որ Ադրբեջանին նվիրե՞ք, ուղղաթիռն ի՞նչ եք անում, դիրքերի կահավորումը բա ո՞վ պետք է անի, բա մեր մասին ո՞վ է մտածելու (որքան հասկացա զինծառայող է), փող եք լվո՞ւմ, ինչքա՞ն փող աշխատեցիք։
Մի՛ շտապեք հասարակությանը մեղադրել սպառազինության ձեռքբերումն այդ համատեքստում մեկնաբանելու համար։ Ուղղաթիռների ձեռքբերման անհրաժեշտությունն առաջին հերթին մասնագիտական քննարկման թեմա է, բայց հանրության արձագանքը բխում է իշխանության՝ տարբեր փուլերում հնչեցրած հիմարություններից, վտանգավոր վարքագծից, կոռուպցիոն սկանդալներից, համակարգային տապալումներից և պետությունը պարտության տանող նպատակային քաղաքականությունից։
Չես կարող մի կողմից ատել բանակը, զինծառայողին, դա արտացոլել տեղեկատվական/քարոզչական քաղաքականությունում ու ակնկալել, որ քո ռազմական գնումը հասարակության շրջանում ճիշտ ընկալում կստանա։ Ամեն ինչ տեղը գցելու ժամանակը դեռ կգա»։

«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Փաշինյանը և ՔՊ-ն ժողովրդին խաբում են չեղած խաղաղությամբ»․ Ոսկան Սարգսյան
7700:18
Քաղցրաշենի մանկապարտեզը երկու օրով կփակվի՝ օձի հայտնվելուց հետո
83Երեկ, 23:12
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
92Երեկ, 20:48
#CBS-ը հրապարակել է Իրանի հարվածների հետևանքով ԱՄՆ բազաներում վնասների լուսանկարները (լուսանկար)
277Երեկ, 18:13
«ՀՀ ամենաաղքատ մարզում 15 հազար աշխատատեղի կորստի վտանգ կա». Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
137Երեկ, 10:24
Քիմ Քարդաշյանը 2016 թվականի կողոպուտի գործով խորհրդանշական փոխհատուցում է ստացել
350Երեկ, 09:49
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
128Երեկ, 08:18
Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
166Երեկ, 00:30